Friday , February 7 2025
amru
Home / Լրահոս / Երևանում կկայանա Դոստաևսկու հոբելյանին նվիրված գիտաժողով

Երևանում կկայանա Դոստաևսկու հոբելյանին նվիրված գիտաժողով

Երևանի Ռուսական Տունը հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 21-22-ը Ռուս-հայկական համալսարանում տեղի կունենա «Ժամանակակից Դոստոևսկի» միջազգային գիտական համաժողովը, որը համընկնում է գրողի ծննդյան երկուհարյուրամյա հոբելյանին:

«Համաժողովը նվիրված է ժամանակակից գրականության մեջ Դոստոևսկու տեքստերի և նրա անձի վերանայմանը, վերլուծությանը և ընկալմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվել է նաև, որ Դոստոևսկու հետ կենդանի կապը, նրա գաղափարները զարգացնելու ցանկությունը, ժամանակակից խնդիրները դիտարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերում են նրա հերոսներին, ակնհայտորեն ցույց են տալիս գրողի ստեղծագործության անժամկետ արդիականությունը և դրա շարունակական ազդեցությունը գրական գործընթացի վրա:

Գիտաժողով տեղի կունենա Ռուս-հայկական համալսարանի ռուս և համաշխարհային գրականության ամբիոնի նախաձեռնությամբ՝ Երևանի Ռուսական Տան աջակցությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել «Ռուսական գրքի տուն» ոչ պետական մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …