Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 20-ի ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից տասը տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը հայտնեց, որ տուժածներից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից երկուսին վիրահատում են:

Աշտարակի բժշկական կենտրոնից էլ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …