Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Մոսկվայում վաճառում են լեգենդար «հայկական» տրամվայ-պանդոկը

Մոսկվայում վաճառում են լեգենդար «հայկական» տրամվայ-պանդոկը

Մոսկվայում վաճառքի է հանվել լեգենդար «Աննուշկան»՝ տրամվայ -պանդոկը, որը 1989 թվականից գործում էր «Չիստի Պրուդի» – Պոկրովսկիե Վորոտա երթուղով:

Վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել է «Վկոնտակտե» սոցցանցում: Տրամվայի արժեքը գնահատվում է 1,2 մլն ռուբլի:

«Աննուշկա»-ի սեփականատեր Միհրան Մխիթարյանը սոցցանցի տեսանյութում նշել է, որ տրամվայը շարունակում է կանգնած մնալ կայանատեղիում, քանի որ իշխանությունները չեն ընդառաջում և պայմանագիր չեն կնքում իր հետ:

Միհրան Մխիթարյանը նշել է, որ «Աննուշկան» մշտական ծախսեր էր պահանջում՝ էլեկտրոէներգիա, կայանատեղի, սպասարկում, լվացում: Այնուամենայնիվ, 32 տարվա ընթացքում «Աննուշկան» երթուղի դուրս չի եկել միայն մեկ անգամ, երբ Չիստոպրուդնիում վերանորոգվում էին երկաթուղային գծերը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Արա Աբրահամյանին պատկանող առանձնատունը վաճառքի է հանվել 6 միլիարդ ռուբլով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …