Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի պաշտոնյաները կերթևեկեն էլեկտրոմոբիլներով

Հայաստանի պաշտոնյաները կերթևեկեն էլեկտրոմոբիլներով

Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, նախատեսվում է առաջիկայում աստիճանաբար անցում կատարել էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ըստ այդմ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ, նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրոմոբիլներով:

«Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի 12 էլեկտրական շարժիչով մեքենա և կկառուցվի սնուցման 2 կայան։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է անցում կատարել էլեկտրոմոբիլների շահագործմանը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …