Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի հաջորդ տարի Թուրինում կայանալիք «Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին:
Մասնակից երկրների ցանկը հրապարակվել է մրցույթի պաշտոնական կայքում: Այն ներառում է 41 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Վերջին անգամ Եվրոտեսիլին Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 2019 թվականին: 2020 թվականին մեր երկիրը մրցույթին պետք է ներկայացներ Աթենքում բնակվող երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն այդ տարի մրցույթը չկայացավ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Իսկ 2021-ին, պատերազմից հետո, Հայաստանը հրաժարվեց մասնակցությունից:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը դարձել է «Նոր ալիք 2021» երաժշտական մրցույթի հաղթող: