Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանն ու Իրանը կուսումնասիրեն Արաքսի աղտոտվածության խնդիրը

Հայաստանն ու Իրանը կուսումնասիրեն Արաքսի աղտոտվածության խնդիրը

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին իրանական պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին:

Մոնտազերին ընդգծել է, որ Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ ամենակարևոր հարցերից մեկը եղել է այդ հարցի քննարկումը:

«Ես այդ հարցը քննարկել եմ Հայաստանի պաշտոնյաների հետ»,- նշել է Իրանի գլխավոր դատախազը:

Մոնտազերին ընդգծել է, որ հանդիպման ժամանակ կողմերը որոշել են հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Արաքսի աղտոտվածության ուսումնասիրման հարցով ինչպես Իրանում, այնպես էլ` Հայաստանում:

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արաքս գետը կարևոր է երկու երկրների համար։ Մոնտազերիի խոսքով՝ կողմերը տրամադրված են լուծելու գետի աղտոտվածության խնդիրը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Երևանում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …