Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Իրանի դեսպանը Հայաստանին առաջարկել է համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Իրանի դեսպանը Հայաստանին առաջարկել է համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրիին:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Իրանի հետ համագործակցության ընդլայնման ծրագրերին ու հնարավորություններին: Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերությունները և նշել, որ այժմ համագործակցության զարգացմանը նպաստելու անհրաժեշտություն կա:

Իրանի դեսպանն առաջարկել է համագործակցության հետագա ակտիվացման համար մասնակցել արդյունաբերական ցուցահանդեսներին, կազմակերպել փոխադարձ աշխատանքային այցեր ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, համալսարանների և գիտական կառույցների ներկայացուցիչների համար:

Կողմերն անդրադարձել են նաև DigiWeek-2021 միջոցառմանը, որը նախատեսված է անցկանել հոկտեմբերի վերջին Երևանում: Միջոցառման շրջանակներում կկայանա նաև Digitec ցուցահանդեսը: Նշվել է, որ մասնակցության հրավերն արդեն ուղարկվել է իրանական կողմին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստան կայցելի Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …