Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Պատվաստանյութի 2-րդ դեղաչափի ուշացումը չի նվազեցնում դրա արդյունավետությունը

Պատվաստանյութի 2-րդ դեղաչափի ուշացումը չի նվազեցնում դրա արդյունավետությունը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի որոշակի անբավարարություն: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար:

Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ նման պատկեր է ամբողջ աշխարհում, և դա պայմանավորված է բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով և արտադրական գործընթացներով:

Ըստ հաղորդագրության` Հայաստանում որոշ տեսակի պատվաստանյութերի բացակայությունը պայմանավորված է նաև երկիր ժամանող ինքնաթիռային չվերթների սակավությամբ՝ պայմանավորված COVID-19 համավարակով:

ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են, որ երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն ներկայացրել էր ազգությամբ հայ հայտնի մարդկանց ցանկը, որոնք մահացել են կորոնավիրուսից կամ ծանր են տարել հիվանդությունը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …