Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Բլոգեր Դավիթ Մանուկյանը դարձել է «Սառցե դարաշրջան» նախագծի ժյուրիի անդամ

Բլոգեր Դավիթ Մանուկյանը դարձել է «Սառցե դարաշրջան» նախագծի ժյուրիի անդամ

Ռուսաստանում հայտնի բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանը (Դավա) հայտնել է, որ մասնակցելու է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» շոուին, բայց որպես ժյուրիի անդամ:

Մանուկյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նախագծի ժյուրիի նախագահ Տատյանա Տարասովայի հետ:

Բլոգերը նշել է, որ շատ ուրախ է Տարասովայի կողքին լինելու համար:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Դավան նախագծում կլինի որպես մասնակից: նա սկսել էր մարզվել գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովայի հետ: Սակայն ձեռքի վնասվածքը խանգարել էր բլոգերին, և նա ստիպված էր եղել հրաժարվել նախագծին մասնակցելուց:

Որպես ժյուրիի անդամ Մանուկյանը չի մասնակցի ծրագրի բոլոր թողարկումներին, քանի որ ժյուրիի հիմնական անդամները երեքն են՝ Տատյանա Տարասովան, Տատյանա Նավկան և Մաքսիմ Տրանկովը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ռուս երգիչ և բլոգեր Դավիթ Մանուկյանի մայրը՝ Աննա Մանուկյանը, խոսել է այն մասին, թե ինչ աղջկա է պատկերացնում իր որդու կողքին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …