Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկներից մեկը՝ Ժիրայր Շագոյանը, հարցազրույցում խոսել է գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ իր աշխատանքի և թիմի առաջադրանքների մասին:
Շագոյանն ընդգծել է, որ խաղադաշտում Կապարոսը շատ բծախնդիր է և լուրջ մոտեցում է պահանջում խաղի նկատմամբ:
«Ըստ Կապարոսի, յուրաքանչյուր պահը կարևոր է խաղի ընթացքում: Իսկ դաշտից դուրս նա շատ հանգիստ է ու շփվող: Նա իսկապես լավ խորհուրդներ է տալիս երիտասարդ խաղացողներին՝ ընդգծելով, որ պետք չէ վախենալ փորձություններից »,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստը:
Շագոյանի խոսքով՝ ազգային հավաքականի գլխավոր հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն է, ինչի մասին ասում է նաև Կապարոսը: Նա նշել է, որ թիմը վճռական է տրամադրված հաղթելու հարցում: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ մի փոքր զարմացել է, երբ Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավեր է ստացել:
«Մենք գիտեինք, որ ԲԿՄԱ-ի երիտասարդ խաղացողները գտնվում էին Կապարոսայի ուշադրության կենտրոնում: Ես նորմալ եմ համարում 20-21 տարեկանում հավաքական հրավիրվելը»,-նշել է նա:
Շագոյանն ասել է, որ հավաքականում խաղալը բոլորովին այլ զգացում է, երբ գիտես, որ քո ետևում մի ամբողջ ազգ է կանգնած:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը չի մասնակցել թիմի՝ Ֆրանկֆուրտում կայացած առաջին մարզմանը: