Wednesday , October 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Մի խանգարեք Հայաստանի «հիվանդ» խորհրդարանին պարզել իր ախտորոշումը

Մի խանգարեք Հայաստանի «հիվանդ» խորհրդարանին պարզել իր ախտորոշումը

Խորհրդարանական թատրոնն այդպես էլ չհստակեցրեց, կառավարության ծրագիրն էր վիժեցնում, թե պատրաստվում էր քաղաքական նոր զորավարժության, որի արձագանքը չուշացավ՝ եղավ Գորիս-Կապան ճանապարհի ռազմական սպառնալիքը: Այսքանից հետո խորհրդարան մտնի անվտանգային դոկտրինը ու զերո դիսկուրս Հայաստանի պաշտպանության մասին: Գոնե բացեիք պաշտպանության նախարարի այն արտահայտությունը, թե մենք հրաժարվել ենք հին սպառազինությունից, նույնն է՝ թե մեր տղաներին չպաշտպանած մետաղի ջարդոնից ու անցնում ենք հայկական զենքի արտադրությանը: Հայրենիքով մտահոգված քանի մանդատ կրողի հետաքրքրեց, թե այդ ինչպես և երբ է ձևավորվելու պրոֆեսիոնալ բանակը: Բա սա չէր լինելու ազգային ժողովի գլխավոր օրակարգը, գոնե ի պատասխան Ալիևի ու մյուսների: Գիտեք, բժիշկներն ունեն մի փորձված մեթոդ. Եթե ուզում ես ճիշտ և շուտ ախտորոշել հիվանդին, նրա օրգանիզմում կազմակերպի պրովոկացիա, որից հետո, որպես կանոն, հիվանդ օրգանը բացահայտվում է հիվանդության իր ամբողջ պատմությամբ: Մեր խորհրդարանը գնում է ճիշտ այդ ճանապարհով, և պետք չէ խանգարել նրա առերեսմանը այս իրականության հետ, հակառակը, պետք է օգնել ճակատագրի թափանիվին, եթե, իհարկե, ուզում եք տեսնել կլանային պետության ավարտը…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …