Այսպիսով. Ազգային ժողովի առաջին նիստին այդպես էլ չհաջողվեց քաղաքական որևէ նշաձող սահմանել, թեև ինչ էլ լիներ, կարմիր գիծը հատած ընտրական լեքսիկոնը դա հաստատ թույլ չէր տա, այն էլ երկու թիմակցի կալանքի ֆոնին: Գռեհիկ կլիներ հենց առաջին նիստին մոռանալ վա բանկ գնացած համայնքապետերին: Այնպես որ, առաջին նիստի աղմուկը բացի վերը նշածից, էլի թիրախներ է սպասարկում, և առաջին հերթին հայկական քարոզչամեքենայի ձախողված ախորժակը, չհաշված այն բացառիկ հանգամանքը, որ ազգային ժողովում գտնվող բոլոր ուժերի կառավարման վահանակից օգտվում են Հայաստանի վերջին երեք կառավարիչները, և քչերը կիմանան՝ որն է այդ վահանակից օգտվողների իրական մտադրությունը: Ուստի մեծ է հավանականությունը, որ այս երեքը մեկում խորհրդարանը պետք եղած պահի լինելու է ստվերային որոշումների մարտադաշտ, դրանից բխող բոլոր հետևանքներով: Այնպես որ, եթե արդարացի էր բոյկոտը ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, պետք էր հրաժարվել նաև ընդիմության հասանելիք պատառի ծաղրուծանակ ընտրությունից: Հիմա կալանքի տակ գտնվող համայնքապետերը իրավունք ունեն մտածելու, որ իրենց քցում են հենց առաջին նիստին, որի ժամանակ ցուցադրած շապիկները պարզվեց մեկանգամյա օգտագործման համար էին…
Նվեր Մնացականյան