Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Թուրքական տանդեմի շանտաժը և Հայաստանում հրճվողները

Թուրքական տանդեմի շանտաժը և Հայաստանում հրճվողները

Անցած շաբաթ արդյոք համարժեք էին թուրքական տանդեմի հրահրած հերթական սահմանային շանտաժն ու ներհայկական քաղաքական սրացումը: Համաձայն եմ, տհաճ ու անպատվաբեր հարց է, որովհետև այդ սրացումները պետք է ոչ թե համարժեք, այլ իրար բացառող լինեին: Կա մեկը, որ հրճվում է, երբ ընդհանուր թշնամուն հաջողվում է քո երկրի ներսում այդ թշնամանքը հրահրել: Անպատվաբերն այստեղ է, այլ ոչ թե որևէ կուսակցական խոհանոցում: Այդ դեպքում ինչու են կուսակցական խոսափողները պարզապես տնքում  հուսահատության ու անեծքի դոզայից այն նույն ժամին, երբ սահմանին կրակում են: Այսքան սինխրոն?: Քանի անիծող է սահման գնացել: Բա չգնալ, եթե պետք են ապացույցներ մեր անվտանգության պատասխանատուների քաղաքական կամ ռազմական ապաշնորհության: Ապացույցները սահմանին են, այլ ոչ թե երևանյան սրճարաններում, որտեղ օրը մի կերպար ունենալը ամոթ չէ, ամոթ է սահմանին ունենալը, որովհետև դա միայն երկու երկրի թշնամանքի կարմիր գիծը չէ, այլ նախևառաջ սահմանն է կովկասյան նորահայտ բարբարոս տեսակի ու բիբլիական ազգի պատմության: Շախմատի աշխարհի գավաթի պայքարում մեր Հայկ Մարտիրոսյանը հենց այդ սահմանն էր գծում  ադրբեջանցի Մամեդյարովին հաղթելիս. Ճիշտ այն պահին, երբ իր երկրի ղեկավարը կասկածելի լրջությամբ հայոց պատմությունն էր խեղում…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …