Տարբեր զանգավածային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանում, ավտոմեքենաների այսպես կոչված «գոլդ» համարանիշների դիֆիցիտ է առաջացել:
Ըստ տարածված տեղեկությունների՝ Ոստիկանությունը որոշել է դրանք փոխարինել նորերով: Հայաստանում նվազել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, դրան զուգահեռ՝ հետաքրքրություն ներկայացնող համարանիշները սպառվել են:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖ-ի թղթակիցը փորձել է տեղեկատվություն ստանալ Ճանապարհային ոստիկանությունից, սակայն հաշվառման բաժնից զանգերին չեն պատասխանել: Հաջողվեց միայն կապ հաստատել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:
«Ոչ մի տեսակի համարանիշների դիֆիցիտ չկա:Միակ նորությունն այն է,որ համարանիշների թողարկումն առաջիկայում կթույլատրվի նոր 8 տառերով:Այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություն չկա», – ասել է նա։
Ըստ ԶԼՄ-ների Ոստիկիանությունն առաջարկել է հաշվառման համարանիշների թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ «B», «E», «H», «I», «J», «K», «W» եւ «Y»: Նշվում է որ այս համարնիշները վարորդների համար հասանելի կլինեն արդեն հուլիս ամսին: