ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակիցները Երեւանում ներկա են գտնվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամների մամուլի ասուլիսին:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ցունամիի հետ համեմատեցին իրենց մուտքը քաղաքական պայքար: Քոչարյանն ինքն է պատասխանել անցկացված ընտրությունների արդյունքների և իր քաղաքական ապագայի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է այն հարցին, թե որոնք են վերջին ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի պատճառները: