ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամը ուղիղ կապ ունի Հայաստանում սպասվող ընտրությունների հետ:
«Առաջին հերթին Ադրբեջանը փորձում է իր գործողություններով պառակտում մտցնել, թուլացնել մեզ եւ նվազեցնել մեր պետական իմունիտետը: Դրա նպատակը այդ ֆոնին իր խնդիրները լուծելն է, առաջին հերթին դա վերաբերում է Զանգեզուրի միջանցքին», – ասել է Մարուքյանը «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման ընթացքում:
Ավելի վաղ Ռուսարմինֆոյի եթերում ռազմական մեկնաբան Վլադիմիր Եվսեեվը մեկնաբանել էր իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վեց հայ զինծառայողների գերությունից հետո: