Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

«Վերջին երկու տարիներին ես սիրահարվեցի ակումբին,նաեւ քաղաքին՝ մեծամասամբ երկրպագուների անհավանական կրքոտության շնորհիվ: Ակումբի հնարավորությունները շատ մեծ են, եւ ես հպարտ եմ, որ կարող եմ իմ դերն ունենալ այդ գործում», – այսպես է մեկնաբանել Մխիթարյանը պայմանագրի երկարաձգումն ակումբի հետ:

Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ գոհունակություն է հայտնել «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտոն, հայտարարելով, որ Մխիթարյանի խաղային որակները կօգնեն թիմին հաջորդ մրցաշրջանում արդյունքի հասնելու հարցում:

Ավելի վաղ ՌՈւՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել է, որ իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, բացահայտել էր Մխիթարյանի եւ «Ռոմայի» միջեւ նոր համաձայնագրի պայմանները:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …