Wednesday , October 9 2024
amru
Home / Լրահոս / Փարիզում հայ ցուցարարները հարձակվել են Փաշինյանի ավտոշարասյան վրա

Փարիզում հայ ցուցարարները հարձակվել են Փաշինյանի ավտոշարասյան վրա

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ,որոնք դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը,բողոքի ակցիա են իրականացրել՝ փորձելով խոչնդոտել վարչապետի ավտոշարասյան տեղաշարժը:

«Մասնակիցները փորձել են ձեռքերով հարվածել շարասյան դանդաղ ընթացող մեքենաներից մեկի ապակիներին»,-հայտնում է գործակալությունը:

Սակայն անվտանգության աշխատակիցները ապահովել են վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան մուտքը հայկական դեսպանատուն:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Փարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …