Հայաստանի վարչապետից պահանջել են հեռանալ Սյունիքից – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Լրահոս / Հայաստանի վարչապետից պահանջել են հեռանալ Սյունիքից

Հայաստանի վարչապետից պահանջել են հեռանալ Սյունիքից

Հայաստանի հարավում այսօր առավոտից լարված իրավիճակ է եղել։ Դա պայմանավորված է եղել վարչապետ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցով։

Ագարակ քաղաքում, մի խումբ մարդիկ վարչապետին դիմավորել են վիրավորական բացականչություններով և պահանջել են, որ նա անմիջապես հեռանա իրենց քաղաքից:

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանն անսպասելի մեկնել էր Սյունիք։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նա այցելել է Շուռնուխ գյուղ, որը 44-օրյա պատերազմից հետո սահմանային բնակավայր է դարձել:

Վարչապետի՝ Սյունիք կատարած այցից մեկ օր առաջ անսպասելիորեն պաշտոնանկ են արվել մարզային ոստիկանության պետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետերը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ վարչապետը տվյալներ է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թվի մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …