Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ապրիլի 15-ին հայտարարել է, որ Կալիֆորնիայի Սենատի հատուկ հանձնաժողովում բարձրացվելու են Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրին և մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր:
Կալիֆորնիայի սենատի կայքը տեղեկացնում է, որ սենատորի կարծիքով և’ Կալիֆրոնիան և’ Հայաստանը կշահեն, համագործակցելով 2021-2022 թվականներին:
Էնթոնի Պորտանտինոն հիշեցրել է, որ Կալիֆորնիան վերջերս որոշում է կայացրել հասարակագիտության ուսումնական ծրագրերում ներառել Հայոց Ցեղասպանության թեման:
Սենատի հատուկ կոմիտեի առաջնահերթություններից է հնարավորություն ընձեռել Հայաստանի և Արցախի ուսուչիներին` որակավորման բարձրացման համար:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կալիֆրոնիայի սենատի հատուկ կոմիտեն զբաղվելու է Հայաստանի և Արցախի հետ համագործակցության հարցերով: