ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ Սյունիքում այդ ռազմակայանի ստորաբաժանման ստեղծման հարցը:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին անվտանգության հիմքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն է, որն ամրագրված է մի քանի տասնյակ պայմանագրերով:
«Այս համատեքստում մեզ համար գործնական նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախումբը և ՀՕՊ միասնական համակարգը»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ այս երկու համակարգերի տրամաբանության համաձայն, Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։