Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Քոչարյանը Փաշինյանից 4 միլիոն դրամ է պահանջում

Քոչարյանը Փաշինյանից 4 միլիոն դրամ է պահանջում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հերթական անգամ հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին: Այնմակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Փաստաբանները պահանջում են Փաշինյանի հայտարարությունները համարել զրպարտություն, հերքել դրանք և ճանաչել նախկին նախագահի անմեղության կանխավարկածը ։

Փոխհատուցման համար պահանջվող ընդհանուր գումարը 4 մլն դրամ է ։Ըստ փաստաբանների տարածած հաղորդագրության` հայցի պատճառ են հանդիսացել ՀՀ վարչապետի հայտարարությունները 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ։

«Այնտեղ խոսվում է այնպես, որ որեւէ կասկած չկա՝ խոսքը, այդ թվում՝ նաեւ պարոն Քոչարյանի մասին է: Ուղղակիորեն ազգանունը չի նշվել, բայց ամբողջ խոսքը կառուցված է այնպես, որ որեւէ կասկած չի թողնում՝ խոսքը մյուսների հետ միասին նաեւ պարոն Քոչարյանի մասին է»,- ասել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Սա Քոչարյանի երրորդ հայցն է ընդդեմ վարչապետ Փաշինյանի ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …