ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է Արցախ վերադարձած տեղահանված քաղաքացիների վերաբնակեցումը: Պատճառը Ստեփանակերտում և հանրապետության այլ բնակավայրերում հյուրանոցներում և հյուրատներում ազատ սենյակների բացակայությունն է:
«Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ օրս Արցախի հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել է մոտ 1200 քաղաքացի:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Եվրոխորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգության հարցը չի կարող սպասել: