Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները, ռուս-վրացական սահմանին մի քանի օր մնալուց հետո , Վերին Լարսի անցակետից վերադարձվել են Մոսկվա:
Mediaport տելեգրամ-ալիքը հայտնում է, որ ավելի քան 4000 զրահաբաճկոններով բեռնված երկու բեռնատար հետ է ուղարկվել Ռուսաստան, քանի որ վրացի սահմանապահները արգելել են բեռների տարանցումը Վրաստանով:
Նշվում է, որ մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հավաստիացրել էր, որ աշխատանքներ են ընթանում, և հարցը շուտով կլուծվի:
Ապրիլի 29-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես են վրացի մաքսավորները Վերին Լարսի անցակետում ստուգում զրահաբաճկոններով բեռնատարները:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը զենք է գնում չորս երկրներից: