ՀՅԴ Գերագույն ժողովը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Գերագույն ժողովի հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հավանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը կորոշի կուսակցության Գերագույն Մարմինը: Դաշնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցելը համարում է գործող իշխանությանը հեռացնելու միջոց։ Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահը կմասնակցի …
կարդալ »Թուրքական հեռուստաընկերության ցուցադրած քարտեզում Ադրբեջանը ներկայացվել է որպես Հայաստան
Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում «ATV» հեռուստաընկերության ցուցադրած թուրքական հայտնի հեռուստասերիալի շուրջ ծագած սկանդալը թափ է հավաքում: «Ermenihaber»-ը տեղեկացնում է, որ ֆիլմաշարի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որտեղ Արցախը և Ադրբեջանը ներառված են եղել Հայաստանի կազմում: Չնայած սերիալը ցուցադրող «ATV» հեռուստաընկերության հասցեին արված խիստ քննադատությանը, ոչ հեռուստաընկերության …
կարդալ »Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի
Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը չի բացի պետական սահմանները և դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Թուրքիայի հետ: Այվազյանի խոսքով՝ Հայաստանի համար առաջնային է մնում Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Դիվանագետը հավաստիացրել է, որ ԱԳՆ-ն ամեն ինչ անում է այդ …
կարդալ »Հայաստանի ՄԻՊ-ը հրապարակել է գերիների վերադարձի միջազգային կարգը
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ պաշտոնական նամակով Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ տվյալներ է ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ կառույցների: «Նամակում առաջնահերթ ցույց …
կարդալ »Փարիզցի հայտնի հայ խոհարարը որոշել է «տատիկի խորտիկներ» պատրաստել
Շվեյցարական Le Matin պարբերականը հայտնում է, որ Փարիզի հայտնի «Petrossian» ռեստորանների ցանցի համահիմնադիր և Ֆրանսիա ու ԱՄՆ սև խավիարի խոշորագույն ներկրող Միքայել Պետրոսյանը դադարեցնում է նրբաճաշակ խոհանոցի ռեստորանի աշխատանքը։ Պետրոսյանը որոշել է ազատվել սև խավիարի հետ նույնականացվող բրենդից, և մատուցել իր տատի բաղադրատոմսերով պատրաստված ռուսական ու հայկական խորտիկներ: «Համավարակի պատճառով …
կարդալ »Համաշխարհային ռեկորդ․ հայերը թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը
Ինտերռեկորդ միջազգային գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչները 5,17 մետր երկարությամբ ժենգյալով հաց են թխել: Կազմակերպությունը արձանագրել է, որ այդ թխվածքաբլիթի քաշը 33,6 կիլոգրամ է, իսկ լայնությունը՝ 63 սանտիմետր։ Հսկայական բլիթը թխվել է հատուկ վառարանում։ Ժենգյալով հացը վաղուց ի վեր դարձել է Արցախի այցեքարտը։ Արցախահայերը …
կարդալ »Եվրոպացի դիվանագետը Արարատի ֆոնին փորձել է «հաշտեցնել» Հայաստանն ու Ադրբեջանը
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ապրիլի 16-ին իր Twitter-ում լուսանկար է հրապարակել Արարատ լեռան երեկոյան տեսարանով: Դիվանագետը խոստովանել է, որ բիբլիական լեռը իրեն անտարբեր չի թողել ։ «Բացի տեղերում, այդ թվում նաև Սյունիքում տիրող իրավիճակի ավելի լավ ընկալումից, ես հիշողություններ ունեմ ցնցող տեսարանների մասին»,- մեկնաբանել է լուսանկարը Կլաարը: …
կարդալ »Կալիֆորնիան մտադիր է դասընթացներ կազմակերպել Հայաստանի ու Արցախի ուսուցիչների համար
Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ապրիլի 15-ին հայտարարել է, որ Կալիֆորնիայի Սենատի հատուկ հանձնաժողովում բարձրացվելու են Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրին և մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Կալիֆորնիայի սենատի կայքը տեղեկացնում է, որ սենատորի կարծիքով և’ Կալիֆրոնիան և’ Հայաստանը կշահեն, համագործակցելով 2021-2022 թվականներին: Էնթոնի Պորտանտինոն հիշեցրել է, որ Կալիֆորնիան վերջերս …
կարդալ »Հայաստանը կարող է արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը: Նա չի բացառել, որ Հայաստանը կարող է արգելք դնել, եթե նման որոշում կայացվի։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Երևանը բարձրացրել է գերիներին վերադարձնելու հարցը՝ որպես Ադրբեջանի մասնակցության համաձայնության նախապայման, փոխվարչապետը պատասխանել է, որ քննարկվում …
կարդալ »Վիրավոր հայ զինծառայողները բուժումը կշարունակեն արտերկրում. Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը հայտնում է, որ Գարեգին Բ Կաթողիկոսն ապրիլի 16-ին ընդունել է Արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած հինգ զինծառայողների: Եկեղեցու աջակցությամբ նրանք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա՝ վերջույթների հետագա բուժման և պրոթեզավորման նպատակով։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում …
կարդալ »