ՀՅԴ Գերագույն ժողովը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Գերագույն ժողովի հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հավանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը կորոշի կուսակցության Գերագույն Մարմինը:
Դաշնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցելը համարում է գործող իշխանությանը հեռացնելու միջոց։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: