Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացումը հնարավորությունը, հայտարարել էր, որ իր երկիրը կհասնի այդ տրանսպորտային հանգույցի բացմանը, նույնիսկ Հայաստանի կամքին հակառակ: Ալիևի խոսքով, եթե Հայաստանը կամավոր չհամաձայնի բացել Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքը, ապա ինքն այդ հարցը հարցը կլուծի ուժով: Ռուս …
կարդալ »Պատասխանն է` ոչ . Զախարովան խոսել է Բաքվում «ռազմավարի այգու» և հայ գերիների վերադարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը: Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ռազմագերիների խնդրի լուծմանը «բոլորը բոլորի փոխարեն» տարբերակով: «Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծեր մի շարք կարեւոր հարցերի շուրջ առաջ շարժվելու համար»,- ասել է …
կարդալ »Եթե Բայդենն ասի` «ցեղասպանություն», թուրքական լիրան կփլուզվի. Reuters
Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը ապրիլի 22-ին նվազել է 2 տոկոսով, հասնելով դոլարի նկատմամբ ընթացիկ ամսվա ամենացածր ցուցանիշին՝ 8,357։ Ինչպես հաղորդում Է «Reuters»-ը, արժույթի անկումը կապված է նաև առաջիկա հանգստյան օրերին թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին սպասումներով, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ուշադրության կենտրոնում են Վաշինգտոնի հետ Անկարայի …
կարդալ »ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը. հաստատում են կոնգրեսականներն ու նշանավոր պարբերականը
Ամերիկյան Wall Street Journal օրաթերթը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, ապրիլի 21-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մտադրության մասին: Պարբերականը հիշեցնում է, որ մարտին ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը նախագահին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը ։ Նշվում է, որ 2020 թվականին Ջո Բայդենն …
կարդալ »ԵԽԽՎ-ն Ադրբեջանից պահանջել է վերադարձնել հայ գերիներին
ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԵԽԽՎ֊ի Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ: Խորհրդարանականը ապրիլի 22-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովը այդ հայտարարությամբ կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ …
կարդալ »Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ հայի անունը
Ֆորբս պարբերականը հրապարակել է 200 ամենահարուստ ռուս գործարարների անունները, որոնց շարքում նաև ազգությամբ հայ ութ միլիարդատերեր են ներառված։ Ամենահարուստ ռուսաստանաբնակ հայ գործարարը, պարբերականի տվյալներով, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է (3.7 մլրդ դոլար), նա ցուցակի 46-րդ տեղում է։ Նրան հաջորդում են Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) (3,5 մլրդ դոլար), Անդրեյ Անդրեևը …
կարդալ »Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գոյությունը անիմաստ է համարում
Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համաժողովի նախագահությունը, որի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը իր բացման խոսքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու պարտավորությունները արցախյան պատերազմի համատեքստում: Դիվանագետը նշել է, որ դրանով կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ …
կարդալ »Լոս Անջելեսում ապրիլը հայտարարվել Է Հայաստանի պատմության ամիս
Լոս Անջելեսի շրջանի Դիտորդական խորհրդի նախագահ Քեթրին Բարգերը ներկայացրել է հայ համայնքին աջակցելու համար ընդունված երկու առաջարկները: Ընդունված որոշումների համաձայն՝ ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ ապրիլը՝ Հայաստանի պատմության ամիս։ Բարգերի խոսքով՝ Լոս Անջելեսի շրջանում հայերի աջակցության միջոցառումները կշարունակվեն։ Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայոց …
կարդալ »Իտալիայի «դեմքերը» ապրիլի 24-ի նախաշեմին հիշեցրել են, որ իրենք հայ են Տեսանյութ
Իտալիայի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում արվեստի, գիտության, սպորտի և այլ ոլորտների մի խումբ իտալացի հայտնի գործիչներ ներկայացնում են իտալերենով և հիշեցնում, որ իրենք հայ են և գիտեն, թե ինչ օր է ապրիլի 24-ը: Նրանց խոսքն ուղեկցվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կադրերով և Օսմանյան կայսրությունում …
կարդալ »Հայաստանի տարածքով միջանցք չի բացվի. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, որի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Փաշինյանը նշել է, որ ուժ կիրառելով Զանգեզուրի միջանցք բացելու մասին Ալիևի հայտարարությունները սադրիչ են և սրում են իրավիճակը: Նրա խոսքով` Ադրբեջանը մի կողմից հայտարարում է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունենալու …
կարդալ »