Ֆորբս պարբերականը հրապարակել է 200 ամենահարուստ ռուս գործարարների անունները, որոնց շարքում նաև ազգությամբ հայ ութ միլիարդատերեր են ներառված։
Ամենահարուստ ռուսաստանաբնակ հայ գործարարը, պարբերականի տվյալներով, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է (3.7 մլրդ դոլար), նա ցուցակի 46-րդ տեղում է։
Նրան հաջորդում են Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) (3,5 մլրդ դոլար), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) (2,3 մլրդ դոլար), Ռուբեն Վարդանյանը (950 մլն դոլար), Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները (յուրաքանչյուրը 800-ական մլն դոլար), Ալբերտ Ավդոլյանը (700 մլն դոլար) և Դավիթ Յանը (500 մլն դոլար):
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Սամվել Կարապետյանը լրացուցիչ 3 մլն ԱՄՆ դոլար Է հատկացրել Հայաստանի և Արցախի կայուն զարգացման ապահովման համար։