Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համաժողովի նախագահությունը, որի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը իր բացման խոսքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու պարտավորությունները արցախյան պատերազմի համատեքստում:
Դիվանագետը նշել է, որ դրանով կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը:
«Անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների»,- ասել է Այվազյանը:
Նախարարի կարծիքով, անհրաժեշտ է վերագնահատել գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին օժանդակելու մասնակից պետություններին` այդ հանձնառությունների իրագործման հարցում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անհրաժեշտ է համարում լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: