Շվեյցարական Le Matin պարբերականը հայտնում է, որ Փարիզի հայտնի «Petrossian» ռեստորանների ցանցի համահիմնադիր և Ֆրանսիա ու ԱՄՆ սև խավիարի խոշորագույն ներկրող Միքայել Պետրոսյանը դադարեցնում է նրբաճաշակ խոհանոցի ռեստորանի աշխատանքը։
Պետրոսյանը որոշել է ազատվել սև խավիարի հետ նույնականացվող բրենդից, և մատուցել իր տատի բաղադրատոմսերով պատրաստված ռուսական ու հայկական խորտիկներ:
«Համավարակի պատճառով մենք ստիպված ենք եղել փոփոխություններ մտցնել մեր աշխատանքում. ռեստորանում մատուցվող ուտեստների արժեքը չի գերազանցի 20 եվրոն»,- ասել է նա «Le Matin»-ին:
Փարիզի 7-րդ թաղամասում գործող «Petrossian» ռեստորանում այցելուներին կառաջարկեն ոչխարի պանրով կամ սպանախով հայկական լազանյա, կարկանդակներ, մանթի, թթու կամ լցոնված կաղամբ, ինչպես նաև ռուսական պելմենի:
Պետրոսյանը նշել է, որ խավիար նույնպես հնարավոր կլինի փորձել, անգամ թեյի գդալով, բայց 30 գրամը 66 եվրոյով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Փարիզում հայերի շնորհիվ սև խավիարը սկսել են կոչել ռուսական: