Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ապրիլի 16-ին իր Twitter-ում լուսանկար է հրապարակել Արարատ լեռան երեկոյան տեսարանով:
Դիվանագետը խոստովանել է, որ բիբլիական լեռը իրեն անտարբեր չի թողել ։
«Բացի տեղերում, այդ թվում նաև Սյունիքում տիրող իրավիճակի ավելի լավ ընկալումից, ես հիշողություններ ունեմ ցնցող տեսարանների մասին»,- մեկնաբանել է լուսանկարը Կլաարը:
Ապրիլի 15-ին Հայաստան կատարած այցից հետո դիվանագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման խթան կարող է դառնալ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ջողազի և Աբբասբեյլիի ջրամբարների համատեղ վերականգնումը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ադրբեջանցիները գնդակոծել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող բնակիչներին։