ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նամակ է հղել Ազգային ժողով, որում անդրադարձել է ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ կողմից գաղտնազերծված փաստաթղթերին: Դիմելով ԱԺ-ի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, Գասպարյանը գրում է, որ հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել պատերազմից առաջ, պատերազմի ընթացում և զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած …
կարդալ »Քնած հայ զինվորի լուսանկարը հանգիստ չի տվել World Press Photo մրցույթի ժյուրիի անդամին
Ֆոտոլրագրության World Press Photo միջազգային մրցույթը տեղեկացնում է, որ «Ժամանակակից խնդիրները մեկ լուսանկարում» անվանակարգում հայ լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարն արժանացել է 3-րդ մրցանակի: Ֆոտոմրցույթի ժյուրիի անդամ, National Geographic-ի լուսանկարչության գծով փոխտնօրեն Քեթի Մորան պատմել է, որ այդ լուսանկարն իրեն հանգիստ չի տվել առաջին իսկ օրվանից: «Արցախից շատ ուժեղ …
կարդալ »Համացանցում հայտնվել է Փաշինյանի մոսկովյան փակ հանդիպման տեսագրությունը
Հայկական ընդդիմադիր տելեգրամ ալիքներից մեկը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ում բնակվող մի խումբ հայ իրավաբանների փակ հանդիպման տեսագրությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, ուր Փաշինյանը ժամանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո: Նշվում է, որ ձայնագրությունն …
կարդալ »Արցախյան «Թռիչքներ երազում և հարթմնի»․ Ռոման Բալայանը 80 տարեկան է
Խորհրդային և ուկրաինական կինոյի վարպետ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Ուկրաինայի ժողովրդական Արտիստ Ռոման Բալայանն ապրիլի 15-ին նշում է իր հոբելյանը: Բալայանը ծնվել է 1941 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ «Ես ուզում էի, որ Արցախն ազատագրվի։ Արցախում իմ հարազատներն են, մորս գերեզմանը, …
կարդալ »Արցախում ականի պայթյունից հայ փրկարար է վիրավորվել. առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցիները
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը հայտնում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի (Քենդ-Հորադիզ տեղամաս) շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորվել է հատուկ նշանակության փրկարարական ջոկատի հրամանատար Տ.Սարգսյանը: Սարգսյանը ոտքի վնասվածք է ստացել։ Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող հայկական խումբը տուժածին տեղափոխել …
կարդալ »ՀՀ ԱԽ-ը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել. դիմակայությունը նոր փուլ է մտնում
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի հայտարարությունը հերքելու նպատակով Անվտանգության Խորհուրդը որոշ փաստաթղթեր է գաղտնազերծել և հրապարակել։ Գասպարյանը հայտարարել էր, որ 2020 թ. հունիսի 19-ին ԱԽ նիստում ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը և հայկական զինված ուժերի հնարավորությունները։ ԱԽ-ը, հրապարակելով քաղվածքներ գաղտնազերծված փաստաթղթերից, պնդում է, որ …
կարդալ »Լուկաշենկոն մեջբերել Է Ալիևի առաջարկը Հայաստանի նախկին ղեկավարներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեցած առանձնազրույցից մի հատված: Լուկաշենկոն ճշտել է, որ այդ զրույցի պահին նավթի արժեքը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը: «Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ ես, ես պատրաստ եմ …
կարդալ »Մատվիենկոն կարծում է, որ Արցախում խաղաղությունը պետք է նաև Ռուսաստանին
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 15-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել Արցախում հաստատված փխրուն խաղաղությունը: «Դա պետք է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, դա պետք է Ռուսաստանին, դա պետք է տարածաշրջանի բոլոր պետություններին»,- Մատվիենկոյի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Ռուս պաշտոնյայի կարծիքով, գլխավորն այն է, որ հակամարտության կողմերը …
կարդալ »Հայաստանում կրճատելլ են ամանորյա արձակուրդները
Հայաստանի կառավարությունն ապրիլի 15-ի նիստում փոփոխություններ է կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որոնց համաձայն հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը հայտարարվել են աշխատանքային օրեր, իսկ դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, ինչպես նաև հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ)` ոչ աշխատանքային: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական կյանքը կորցնում …
կարդալ »Արցախի նախագահին կհարցաքննեն պետական հեղաշրջման գործով
Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կհրավիրվի հարցաքննության: Դատախազությունը չի հստակեցնում, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվելու Հարությունյանը, սակայն հայտնում է, որ քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է՝ սահմանադրական կարգի տապալումը: Նշվում է, որ հարցաքննության օրվա մասին …
կարդալ »