Thursday , March 28 2024
amru
Home / Աֆիշա / Արցախյան «Թռիչքներ երազում և հարթմնի»․ Ռոման Բալայանը 80 տարեկան է

Արցախյան «Թռիչքներ երազում և հարթմնի»․ Ռոման Բալայանը 80 տարեկան է

Խորհրդային և ուկրաինական կինոյի վարպետ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Ուկրաինայի ժողովրդական Արտիստ Ռոման Բալայանն ապրիլի 15-ին նշում է իր հոբելյանը:

Բալայանը ծնվել է 1941 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։

«Ես ուզում էի, որ Արցախն ազատագրվի։ Արցախում իմ հարազատներն են, մորս գերեզմանը, բայց երբ ասացին, որ ցույցեր են սկսվել, ուզում են միանալ Հայաստանին (1988-ին-խմբ.), ես հասկացա, որ շատ մահեր ու երկար պատմություն է լինելու»,- հարցազրույցներից մեկում ասել է Բալայանը:

Բալայանի ստեղծագործական ուղին սկսվել է Ստեփանակերտի թատրոնում՝ 1959 թվականին, այնուհետև ընդունվել Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղից որոշ ժամանակ անց տեղափոխվել է Կիևի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ, որն ավարտել է 1969 թվականին:

Բալայանն իր առաջին ֆիլմը նկարահանել է 1973 թվականին. դա «Ռոմաշկինի էֆեկտը» կատակերգությունն էր։ Իր ամենահայտնի ֆիլմերի սցենարներն, ինքը՝ Բալայանն է գրել․ «Թռիչքներ երազում և հարթմնի», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Երկու լուսին, երեք արև»:

Ճանաչված ռեժիսորի հայտնի գործերից են Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» և «Անֆիսա» ներկայացումների հեռուստատեսային էկրանավորումները:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռոման Բալայանը պատմել է Ռուսաստանի Ժողովրդական Արտիստ, դերասան և ռեժիսոր Վլադիմիր Մաշկովի հետ իր բարեկամության մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …