Հայկական ընդդիմադիր տելեգրամ ալիքներից մեկը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ում բնակվող մի խումբ հայ իրավաբանների փակ հանդիպման տեսագրությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, ուր Փաշինյանը ժամանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո:
Նշվում է, որ ձայնագրությունն արվել է այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայությունն արգելել է հանդիպման բոլոր մասնակիցներին օգտագործել բջջային հեռախոսներ և այլ սարքեր:
Հրապարակված հատվածում Փաշինյանը ներկաներին պատմում է այն մասին, թե ինչու է խախտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «ստատուս քվոն» և ներկայացրել է պատերազմի հետեւանքները:
Ավելի վաղ РУСАРМИНФО հայտնել է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի համար հրատապ մի շարք հարցեր: