Վիդեո – Page 11 – Rusarminfo
Sunday , June 14 2026
amru
Home / Վիդեո (page 11)

Վիդեո

Տնտեսագետը պատմել է`որտեղ է պահվում Հայաստանի 2,6 միլիարդ դոլարը Տեսանյութ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ներկլայացրել է Հայաստանում ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառները։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մարգարյանը նշել է, որ դրա պատճառները սկզբնական «շոկային ալիքն» է, որն առաջացել է շուկայում պատժամիջոցների մասին տեղեկությունների հայտնվելուն պես։ Փորձագետը նշել է, որ հենց Ռուսաստանում էլ արտարժույթի պակաս կա, քանի որ սառեցվել …

կարդալ »

Նայեք Ռուսաստանին և Ուկրաինային, ես նույնն եմ արել. Արծրուն Հովհաննիսյան Տեսանյութ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ռուսական և ուկրաինական կողմերի տեղեկատվական դաշտի աշխատանքը։ Հովհաննիսյանի խոսքով՝ երկու կողմերի հայտարարությունները հաստատում են 2020 թվականին արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր պահվածքի կոռեկտությունը։ «Երբ իմ հասցեին մեղադրանքներ են հնչում (այն մասին, որ ՊՆ մամուլի նախկին խոսնակը խոսել է հաջողության մասին …

կարդալ »

Նա ավելին է քան ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն և Կապարոսը շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը որոշել է ավարտել մրցելույթներն ազգային թիմում։ ՀՖՖ-ն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են Մխիթարյանի վերջին 15 տարիների լավագույն գոլերը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նույնպես մեկնաբանել է Մխիթարյանի՝ կարիերան ավարտելու որոշումը՝ …

կարդալ »

Երկու մեծ տարբերություն. Հովհաննիսյանը համեմատել է Արցախն ու Ուկրաինան Տեսանյութ

Պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ 2022 թվականի ուկրաինական իրադարձությունների և 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի միջև նմանություններ չկան։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում ռազմական փորձագետը նշել է, որ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմի և բանակների միջև չափազանց մեծ անհավասարակշռություն կար։ Հովհաննիսյանը նշել է նաև, որ …

կարդալ »

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ կարող է Բելառուսը Տեսանյութ

Ազգային անվտանգության և ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է չեզոք դիրք գրավի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարցում։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում փորձագետը նշել է՝ կարևոր է, որ Հայաստանը հակամարտության մեջ չմտնի և չեզոքություն պահպանի։ «Այսօր Հայաստանը չեզոք դիրքորոշում …

կարդալ »

Ալիևը Մոսկվայում խոստացել է «իրեն խելոք պահել». քաղաքագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Հակոբ Բադալյանը խոսել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվության հնարավոր նվազման մասին։ Բադալյանի խոսքով՝ 2021 թվականի հոկտեմբերից Մինսկի խմբի գործունեությունը թուլացել է, և հենց այս ընթացքում անդամ երկրների ուշադրությունը տեղափոխվել է Ուկրաինա։ «2021 թվականի հոկտեմբերին Ուկրաինան բայրաքթարներով հարվածներ …

կարդալ »

Ռուսաստանում մեծանում է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հետաքրքրվածությունը․Ալեքսանյան Տեսանյութ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում գտնվող հայերի վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ վերջին երկու-երեք օրերին Ուկրաինայի տարբեր քաղաքներից հայերի դիմումների Սփյուռքի գրասենյակ կրկնակի-եռակի անգամա շատացել են։ Դիմումների հիմնական բովանդակությունն ըստ Ալեքսանյանի՝ Ուկրաինայից դուրս գալու ուղղությունների, տներում մնալու, թե …

կարդալ »

Ստեղծված իրավիճակում ճկուն քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը միլիարդներ կաշխատի․ տնտեսագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման ազդեցությունն ու հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։ Մակարյանի խոսքով, եթե Հայաստանն այս փուլում տնտեսական ոլորտում արագ և ճկուն որոշումներ կայացնի, ապա կկարողանա իր համար լուրջ օգուտներ քաղել։ …

կարդալ »

«Ամերիկյան հետքը» հայ-թուրքական հարաբերություններում. Նազարեթ Բերբերյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում դաշնակցական հրապարակագիր, ազգային-հասարակական գործիչ Նազարեթ Բերբերյանը, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դատապարտված է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, քանի որ այսօր այդ երկիրը տարածաշրջանում մեծ դերակատարություն ունի։ «Բանակցությունների հետ կապված մեր ժողովուրդը լավ բան չի սպասում։ Սակայն պետք …

կարդալ »

Ուկրաինայի Հայերի միությունը հայտարարել է հնարավոր տարհանման ծրագրերի մասին Տեսանյութ

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վիճակագրական տվյալներ է հրապարակել Լուգանսկում, Դոնեցկում և հարակից շրջաններում բնակվող հայերի թվի վերաբերյալ։ Գործակալության տվյալներով՝ Լուգանսկում ապրող հայերի թիվը 2-ից 3 հազար է, իսկ Դոնեցկում ապրող հայերինը՝ մոտ 25 հազար։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանն …

կարդալ »