Monday , December 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ալիևը Մոսկվայում խոստացել է «իրեն խելոք պահել». քաղաքագետ Տեսանյութ

Ալիևը Մոսկվայում խոստացել է «իրեն խելոք պահել». քաղաքագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Հակոբ Բադալյանը խոսել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվության հնարավոր նվազման մասին։

Բադալյանի խոսքով՝ 2021 թվականի հոկտեմբերից Մինսկի խմբի գործունեությունը թուլացել է, և հենց այս ընթացքում անդամ երկրների ուշադրությունը տեղափոխվել է Ուկրաինա։

«2021 թվականի հոկտեմբերին Ուկրաինան բայրաքթարներով հարվածներ հասցրեց Դոնբասին։ Եվ սա դարձավ պատճառ, որ ուշադրությունն արցախյան պատերազմից շեղվի մինչպատերազմյան Ուկրաինա։ Եվ հիմա հարց է՝ մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը կվերադառնա՞ Արևմուտքից, թե՞ ոչ»,- ասել է նա։

Ըստ վերլուծաբանի՝ միայն Ֆրանսիայի ու Ռուսաստանի ուշադրությունը արցախյան հակամարտության նկատմամբ բավարար չէ Մինսկի խմբի աշխատանքի համար։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում այն հարցերը, որոնցով զբաղվում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, հնարավոր է քննարկվեն այլ միջազգային հարթակներում մասնավորապես՝ 3+3 ձևաչափով։

Քաղաքագետը մեկնաբանել է նաև ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Ալիևը Մոսկվա կատարած այցի և Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրելու ժամանակ խոստացել է «խելոք պահել իերն» և այժմ գործում է իր խոստման շրջանակներում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը համեմատել էր 2020 թվական 44-օրյա պատերազմը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ նշանակության գործողության հետ։

Մանրամաները՝ տեսանյությում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …