2022 – Page 9 – Rusarminfo
Thursday , June 18 2026
amru
Home / 2022 (page 9)

Yearly Archives: 2022

March, 2022

  • 28 March

    Ադրբեջանն Արցախում «ձեռնոց է նետել» Ռուսաստանին. Ալեքսեյ Սանդիկով Տեսանյութ

    Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը կարծում է, որ ադրբեջանական զինուժի ներխուժումն Արցախի Ասկերանի շրջանի հայկական Պարուխ գյուղ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի կոպիտ խախտում է։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Սանդիկովն ասել …

  • 27 March

    Չես կարող և հայ լինել, և որոշել, թե ում տալ Հայաստանը

    Ընդդիմության առաջարկը՝ քրեորեն պատժել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող պաշտոնյաներին կլիներ տեղին և հայրենասիրական, եթե թաքնված ծաղրն ու դեմագոգիան իբր չնկատած պատգամավորն ընդամենը մեկ օր առաջ չասեր․ լավ է Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել, քան Թուրքիայի։ Հիմա ո՞րն է քրեորեն ավելի պատժելի, սեփական երկրի դեմ քողարկված ծա՞ղրը, թե՞ գիտակցված …

  • 24 March

    Ադրբեջանական լրատվամիջոցները չեն տարբերվում ուկրաինականից. Երևանի մամուլի ակումբի նախագահ Տեսանյութ

    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ հնարավոր չէ պաշտպանվել ուկրաինական իրադարձություններին զուգահեռ համաշխարհային քարոզչական պատերազմից, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Նավասարդյանը նշել է, որ հակասական տեղեկություններից պաշտպանված չլինելու պատճառն այն է, որ Հայաստանում տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը սահմանափակված չէ, …

  • 24 March

    Տյումենից դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթները կես տարով չեղարկվել են

    Ռուսաստանի Տյումեն քաղաքի Ռոշչինո օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարել է մարտի 27-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի վերջը դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքները չեղարկելու մասին։ «UT875/876 Երևան-Տյումեն-Երևան չվերթը 2002 թվականի մարտի 27-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 23-ը չեղարկվել է»,- նշված է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրության մեջ։ Utair ավիաընկերությունը, որը թռիչքներ էր իրականացնում Տյումենից …

  • 24 March

    ԵՄ պահանջներն ուղղված են կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին Տեսանյութ

    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնելու Եվրոմիության պահանջն անհասցե է, քանի որ հայտարարությունից պարզ չէ՝ ԵՄ-ն դիմում է Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին։ Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասվել է 2022 թվականի մարտի 8-ին։ Գազատարի վերանորոգումից հետո ադրբեջանական կողմը մարտի 21-ին կրկին դադարեցրել է Արցախում բնակվող ավելի …

  • 23 March

    Հայաստանում, Սլովակիայում թե՞ Լեհաստանում. Բիչախչյանը համեմատել է աղջիկների գեղեցկությունը Տեսանյութ

    Հայաստանի հավաքականի և «Պոգոն»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է լեհական ակումբ տեղափոխվելու մասին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նա նշել է, որ տեղափոխությունն իր համար առաջ գնալու ևս մեկ քայլ է։ ««Պոգոնում» հենց սկզբից ինձ շատ լավ ընդունեցին։ Մենք նման ենք մեծ ընտանիքի։Հավաքականի կազմում ես կփորձեմ հասնել այն …

  • 23 March

    Բաքուն վրեժ է լուծում արցախցիներից՝ իրենց հայրենիքում ապրելու ցանկության համար. Ստեփանյան Տեսանյութ

    Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հումանիտար խնդիրներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը մանր վրեժխնդրության փորձ է անվանել։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ստեփանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չի կարողանում հասնել իր նպատակին՝ Արցախը հայաթափելուն։ «Նրանք տեսնում են հակառակ պատկերը՝ պատերազմից հետո արցախցիներն անընդհատ վերադառնում են, …

  • 22 March

    Ստեղծված իրավիճակում Հայաստանի լռությունը թանկ արժե. տնտեսագետ Տեսանյութ

    Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի երկրի տնտեսությունը կայունացնելու համար՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ֆանյանը նշել է, որ տնտեսական վիճակի ավելի մեծ սրացում պետք չէ սպասել, և ինչպես 2020 թվականի համաճարակի դեպքում էր, պետք …

  • 20 March

    Հայաստանում խուճապը պարապ մարդիկ չեն ստեղծում

    Նրանք, ովքեր կարծում են, թե տեղեկատվական խուճապը օդից է ընկնում, պարապ մեկի քմահաճույքով, հաստատ սխալվում են։ Դա մի ամբողջ ինդուստրիա է՝ խուճապն արտադրողի կոնկրետ հաստիքով, որին բնավ չի հետաքրքրում՝ ով է իր արտադրանքի սպառողը՝ որդու ծառայության օրերը հաշվող զինվորի մայրը, թե ձեթ ու ալյուրի ծուղակում մոլորված թոշակառուն։ Հիմա գոհ եք …

  • 18 March

    Ամերիկացի երիտասարդները փորձառություն կստանան Հայաստանում

    ԱՄՆ հայ համայնքի հիմնադարած «Փարոս» հիմնադարամը սկսել է «SERVICE Armenia 2022» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը։ Ինչպես հայտնում է Massispost պարբերականը, ծրագիրը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 3-ից 24-ը և հնարավորություն կտա երիտասարդներին շրջագայել Հայաստանում, մասնակցել նշանակալի նախագծերի, որոնք կարևոր են Հայաստանի և հայերի համար։ «Ես անհամբեր սպասում եմ «SERVICE Armenia 2022» …