Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի հարավային Բենդեր–Աբբաս նավահանգիստը ԵՄ-ի հետ: Այս մասին հայտնել է Իրանի երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին:
«Երթուղին բաղկացած կլինի երկաթուղուց և ավտոճանապարհային մայրուղուց: Այն կանցնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով: Նախագծին կմասնակցեն Ռուսաստանն ու Ֆինլանդիան», — Աշարի խոսքերն է փոխանցում Press TV-ն:
Հայաստանը հերթական անգամ դուրս մնաց խոշոր տնտեսական նախագծից սեփական պասիվության և հայաստանյան իշխանությունների սպասողական քաղաքականության պատճառով, ասում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գուսևը:
«Ադրբեջանը դրսևորել է նախաձեռնողականու
Ըստ փորձագետի՝ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությա
«Իրանի և Հայաստանի միջև խորը գործակցության բացակայության մեղավորությունը պատկանում է Հայաստանի իշխանությունների
Նոր տրանսպորտային միջանցքը նախատեսված է ԵՄ անդամ պետություններ ապրանքների տեղափոխման համար՝ շրջանցելով Թուրքիան: Նախագծի իրագործման դեպքում ապրանքների փոխադրման ժամկետը 45 օրից կկրճատվի 23-ի: