Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանը որակեց որպես Եվրասիական միության տարածքի սպառնալիք:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը բացառապես ուղղված երկրի ներքին լսարանին՝ հայ ժողովրդին, ասում է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

«ԵԱՏՄ-ում բարդ իրավիճակ է ստեղծվել, և Սերժ Սարգսյանին նման հայտարարությունների հարցում որևէ մեկը չի սատարի: Մասնավորապես, դա վերաբերում է Ղազախստանին և Բելառուսին, որոնք առավել դրական վերաբերմունք ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի նկատմամբ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Լեպեխինը:

Փորձագետի համոզմամբ, եթե լինի որևէ արձագանք Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից, ապա այն կհնչի միայն նեղ շրջանակում:

Եվրասիական տնտեսական միությունը կազմավորվել է 2010թ.–ի վերջին ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա: Ներկայումս կառույցի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …