Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Գերմանիայում իրավիճակն ապակայունացնելու ցանկության դեպքում Էրդողանը կարող է օգտագործել իմամներին»

Փորձագետ. «Գերմանիայում իրավիճակն ապակայունացնելու ցանկության դեպքում Էրդողանը կարող է օգտագործել իմամներին»

Նախքան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին հաջորդեցին Գերմանիայի խորհրդարանականների հասցեին Էրդողանի հնչեցրած սպառնալիքները, Բեռլինում լայն քննարկման առարկա էր դարձել թուրք իմամների ազդեցությունը Գերմանիայում հասարակական կարծիքի ձևավորման վրա: Բունդեսթագում տեղի ունեցած «աղմկոտ» քվեարկությունից հետո այդ հարցը կրկին արդիականություն ձեռք բերեց:

Գերմանիայի մզկիթներում ծառայող 1700 իմամներից 970-ը թուրքեր են. նրանց գործունեությունն ամբողջությամբ ղեկավարվում և ֆինանսավորվում է Անկարայի կողմից, և յուրաքանչյուր 5 տարին մեկ Թուրքիան հերթափոխության կարգով Գերմանիա է ուղարկում իր երկրում կրոնական կրթություն ստացած «նորեկներին»:

Ցանկության դեպքում Էրդողանը կարող է ապակայունացնել իրավիճակը Գերմանիայում այնտեղ գտնվող իմամների միջոցով, ասում է պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ էթնոլոգիայի և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ահմեդ Յարլիկապովը:

«Իմամներն, անշուշտ, անբեկանելի հեղինակություն ունեն մահմեդական բնակչության շրջանում, բայց պետք է շատ անխոհեմ առաջնորդ լինել՝ այլ երկրում կրոնական գործոնի միջոցով ապակայունացնող գործընթաց սկսելու համար», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ահմեդ Յարլիկապովը:

Ըստ փորձագետի՝ չնայած նրան, որ թուրքական իշխանությունները հայտնի են իրենց «չափն անցնող պահվածքով», իմամների միջոցով գործելը հաջողությամբ չի պսակվի, քանի որ հենց Գերմանիայում ապրող թուրքերը չեն ընդունի Էրդողանի այդ գործելակերպը: Նրանք ավելի քան ինտեգրված են գերմանական հասարակության մեջ:

Թուրքական կառավարության և Գերմանիայի իմամների միջև միջնորդի դեր է կատարում «Թուրք-իսլամական միությունը» (Ditib), որի հովանու ներքո ներկայումս գործում է 900 գերմանական մզկիթ, որտեղ իմամների քարոզներն անցկացվում են բացառապես թուրքերեն լեզվով:

 

Добавить комментарий

Смотрите также

Opinion: Bundestag won’t vote in favor of Armenian Genocide resolution

On June 2 the German Bundestag will vote on a resolution on the recognition and …