Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ․ «Ալիևը մեկնել է Բեռլին՝ հասկանալու, թե ինչ նոր իրողություն է տիրում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո»

Փորձագետ․ «Ալիևը մեկնել է Բեռլին՝ հասկանալու, թե ինչ նոր իրողություն է տիրում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո»

Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Բեռլին։

Ալիևի՝ Բեռլին այցի և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապն ակնհայտ է, ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։

«Եվրամիության առաջատար պետության խորհրդարանականների նման որոշումը սկզբունքային ազդեցություն ունի միության ներսում առկա փոխհարաբերությունների ողջ համակարգի, այդ թվում նաև՝ այդ պետությունների հետ Ադրբեջանի համագործակցության վրա», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Մարտինովը։

Ըստ փորձագետի՝ Ալիևը Բեռլին է մեկնել՝ հասկանալու, թե ինչ նոր իրականություն է ստեղծվել սեփական պետության շուրջ, բայց նա անգամ չի փորձի հանդես գալ որպես միջնորդ Մերկելի և Էրդողանի միջև, քանի որ այս պահին «նրան ամենից քիչ է հետաքրքրում թուրքական հարցը»։

«Այն, որ Բաքուն սատարեց Թուրքիային Բունդեսթագի քննադատության հարցում, նշանակում է միայն մեկ բան․ Ալիևն ու ողջ ադրբեջանական էլիտան այնքան մեծ կախում ունեն Էրդողանից, որ ստիպված են կուլ գնալ թուրքական հավակնություններին, ի հեճուկս առողջ տրամաբանությանն ու պատմությանը՝ ստեղծելով իրենց համար տնտեսական և քաղաքական խնդիրներ», — նշել է Ալեքսեյ Մարտինովը։

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Խորհրդարանականների մեծ մասը կողմ քվեարկեց բանաձևին, մեկ պատգամավոր՝ դեմ, մեկ այլ անդամ՝ ձեռնպահ։ Ադրբեջանը միակ պետությունն էր, որը սատարեց Թուրքիային Գերմանիայի խորհրդարանի քննադատության հարցում՝ անվանելով փաստաթուղթը ոչ օբյեկտիվ և կողմնակալ։

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …