Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն հասցրել է դառնալ Գերմանիայի հասեցին թուրքական իշխանության կողմից հնչեցված սուր հայտարարությունների և սպառնալիքների առիթ: Բանաձևը կդրվի քվեարկության, և բուռն քննարկումներ կծավալվեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, բայց, վերջնական հաշվով, այն չի ընդունվի, ասում է ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը: «Այս գործընթացն անհրաժեշտ է առաջին հերթին ոչ թե հայ ժողովրդի արդարացի մղումները բավարարելու, այլև Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ-ի և նրա առաջին ջութակ Գերմանիայի նախաձեռնած խաղերին ծառայեցնելու համար», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Աժդար Կուրտովը:

Ըստ նրա՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերություններում առկա սուր ճգնաժամի պայմաններում Բունդեսթագի բանաձևի ընդունման հարցադրումն ինքնին մանրադրամի է վերածվում. եթե Էրդողանը չի իրականացնում ԵՄ պահանջներն, ապա կարելի է առաջ քաշել Հայոց ցեղասպանության հարցը: Աժդար Կուրտովը համոզված է, որ եթե չլիներ Անգելա Մերկելի քաղաքականությունը, որը շատ հարցերում հիմնված է Թուրքիայի վրա, ապա ԵՄ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում արմատապես այլ կլիներ: «Բանաձևի ընդունումը կնշանակի, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև կամուրջներն այրված են, և Մերկելը մեծ հարված է ստանում իր քաղաքական հավակնությունների տեսանկյունից: Նույն էլ վերաբերում է Էրդողանին, որի քաղաքական կարիերայում Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ պակաս կործանիչ հարված է», — նշել Աժդար Կուրտովը: Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը մշակվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատականների և քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների և սոցիալ-դեմոկրատների կուսակցությունների կողմից, որոնց ներկայացուցիչները բազմիցս են խոսել այս հարցի շուրջ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …