Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը ներկայացրել են իրենց եզրակացություննե
Հայոց ցեղասպանության օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունն, ինչպես և ԳԴ-ինը, բացասական է, RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է օրինագծի հեղինակներից մեկի` ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լեվիչևի օգնականը:
«Պետդումայի խորհուրդն օրինագիծը հետ է ուղարկել հեղինակներին, քանի որ կառավարության և ԳԴ-ի կողմից այն ուսումնասիրելու ժամկետը խախտվել է: Կառավարության եզրակացությունը ստացվել է փետրվարի 9-ին, իսկ Պետդուման օրինագիծը հետ է ուղարկել փետրվարի 8-ին», — նշել է Լեվիչևի օգնականը:
Համաձայն մամլո ծառայության, կառավարությունը պետք է ուսումնասիրեր օրինագիծը 30 օրվա ժամկետում, բայց այն ժամկետը մինչև հունվարի վերջ երկարաձգելու խնդրանք էր ներկայացրել, և արդյունքում եզրակացությունը ուղարկվել է միայն փետրվարի 9-ին: Թե ինչ ճակատագիր է սպասվում օրինագծին, դեռևս հայտնի չէ:
«Կառավարության բացասական եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբր քրեական օրենսգիրքն արդեն պարունակում է այն նորմերը, որոնք ենթադրում են քրեական պատիժ հավատացյալների զգացմունքների վիրավորման և ազգային հողի վրա հանցագործություն
Բացի այդ, բացասական եզրակացության մեջ նշվում է, որ հեղինակները չեն ներկայացրել վիճակագրական և քրեական ուսումնասիրությո
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լեվիչևը Պետդումա են ներկայացրել Օսմանյան կայսերությունում իրագործված Հայոց ցեղասպանության շխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Պետդումայից օրինագիծն ուղարկվել է կառավարություն և ԳԴ պաշտոնական եզրակացություննե