Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ Կառավարությունն ու Գերագույն դատարանը հավանություն չեն տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծին

ՌԴ Կառավարությունն ու Գերագույն դատարանը հավանություն չեն տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծին

Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը ներկայացրել են իրենց եզրակացություններն այն օրինագծի շուրջ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության շխտման դեպքում:

Հայոց ցեղասպանության օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունն, ինչպես և ԳԴ-ինը, բացասական է, RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է օրինագծի հեղինակներից մեկի` ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լեվիչևի օգնականը:

«Պետդումայի խորհուրդն օրինագիծը հետ է ուղարկել հեղինակներին, քանի որ կառավարության և ԳԴ-ի կողմից այն ուսումնասիրելու ժամկետը խախտվել է: Կառավարության եզրակացությունը ստացվել է փետրվարի 9-ին, իսկ Պետդուման օրինագիծը հետ է ուղարկել փետրվարի 8-ին», — նշել է Լեվիչևի օգնականը:

Համաձայն մամլո ծառայության, կառավարությունը պետք է ուսումնասիրեր օրինագիծը 30 օրվա ժամկետում, բայց այն ժամկետը մինչև հունվարի վերջ երկարաձգելու խնդրանք էր ներկայացրել, և արդյունքում եզրակացությունը ուղարկվել է միայն փետրվարի 9-ին: Թե ինչ ճակատագիր է սպասվում օրինագծին, դեռևս հայտնի չէ:

«Կառավարության բացասական եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբր քրեական օրենսգիրքն արդեն պարունակում է այն նորմերը, որոնք ենթադրում են քրեական պատիժ հավատացյալների զգացմունքների վիրավորման և ազգային հողի վրա հանցագործությունների իրականացման համար», — հայտնել է RUSARMINFO-ի աղբյուրը:

Բացի այդ, բացասական եզրակացության մեջ նշվում է, որ հեղինակները չեն ներկայացրել վիճակագրական և քրեական ուսումնասիրություններ, չեն եղել նաև Հայոց ցեղասպանության փաստի հերքման հաճախակիության մասին տվյալներ: Այսինքն, համաձայն կառավարության, Ռուսաստանում նման հանցագործություններ չեն իրականացվում, իսկ ցեղասպանության ժխտումը չի կրում զանգվածային բնույթ, ինչից ելնելով էլ նման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լեվիչևը Պետդումա են ներկայացրել Օսմանյան կայսերությունում իրագործված Հայոց ցեղասպանության շխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Պետդումայից օրինագիծն ուղարկվել է կառավարություն և ԳԴ պաշտոնական եզրակացություններ ստանալու նպատակով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …