RUSARMINFO-ի հարցազրույցը լրագրող և քաղաքագետ Նադանա Ֆրիդրիխսոնի հետ Փոստով հողաթափեր չեն ուղարկելու…
Մոտակա 10-20 տարիների ընթացքում Թուրքիան մտադիր չէ ինտեգրվել և համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ: Առավելագույնը, կարող է համագործակցել «Ազատ առևտրի գոտու» շրջանակներում: Սակայն, իմ կարծիքով, այս հարցում էլ համագործակցությունը հնարավոր է 5-7 տարի հետո:
Ինչպե՞ս անել, որ Հայաստանը չվերածվի Ֆրանսիայի: Հայաստանը պետք է Ռուսաստանին, դա անվիճելի է: Մինչև վերջ ես կվիճեմ այն մարդկանց հետ, ովքեր վստահեցնում են, թե Հայաստանը պետք չէ Ռուսաստանին: Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է, այն այդքան մեծ չէ, ինչպես Մերձավոր Արևելքը, սակայն այն ցավոտ կետերից մեկն է: Պետք է ճիշտ աշխատավոճ ընտրել:
Ռուսաստանին դուր չի գալիս եվրոպացիների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Ռուսաստանին ձեռնտու էր, որ Հայաստանը փոխեց իր քաղաքական ուղին՝ միանալով Եվրասիական նախագծին: Սակայն վերջերս ԵՄ-ն կրկին հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Եվ Հայաստանին ձեռնտու է այդ իրավիճակը: Դա չի վկայում այն մասին, թե Հայաստանը վատն է և թույլ է տալիս հարաբերություններ կառուցել և՛ եվրոպական, և՛ չինական, և՛ ռուսական գործընկերների հետ: Այն երկիրը, որը նախընտրում է զարգացման միայն մեկ ուղի, դատապարտված է: Օրինակ, Եվրոպական միությունը: Ո՞ր երկիրը օգուտ քաղեց կիրառվող պատժամիջոցներից: Օրինակ, Ֆրանսիան, որը Միստրալների դիմաց գումար է ստացել, բայց չի տալիս նավերը: Այդ երկիրը զարգացման մեկ ուղի է ընտրել: Եվ ո՞վ օգուտ քաղեց այդ իրավիճակից: Ոչ ոք: Հայաստանը իրավունք ունի զարգանալ տարբեր ուղիներով, մենք Խորհրդային մությունում չենք, վերջ ի վերջո: Իսկ ես Երևանի փոխարեն ավելի ուշադիր կլինեի: Չէ՞ որ տնտեսական խնդիրները Եվրասիական միության շրջանակում այդպես արագ չեն լուծվի, դա մեկ օրվա խնդիր չէ, նրանք ավելանալու են: