Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Նադանա Ֆրիդրիխսոնի աշխարհաքաղաքական ռեբուսները

Նադանա Ֆրիդրիխսոնի աշխարհաքաղաքական ռեբուսները

RUSARMINFO-ի հարցազրույցը լրագրող և քաղաքագետ Նադանա Ֆրիդրիխսոնի հետ Փոստով հողաթափեր չեն ուղարկելու… 

Մոտակա 10-20 տարիների ընթացքում Թուրքիան մտադիր չէ ինտեգրվել և համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ: Առավելագույնը, կարող է համագործակցել «Ազատ առևտրի գոտու» շրջանակներում: Սակայն, իմ կարծիքով, այս հարցում էլ համագործակցությունը հնարավոր է 5-7 տարի հետո:
Ես վստահ չեմ, որ, ելնելով իր հետաքրքրություններից, Թուրքիայի շահերից է բխում մտերիմ հարաբերություններ կառուցել ԵՏՄ-ի հետ: Դրա անհրաժեշտությունը չկա, դա պետք չէ նաև Ռուսաստանին: Ողջ աշխարհով մեկ բարձրաձայնել այն մասին, թե ահա մենք այսուհետ եվրասիական եղբայրներ ենք, դրա իմաստը չեմ տեսնում: Մոտ ժամանակներս մենք Անկարայի և Մոսկվայի մեջև առերեսման վկա կլինենք: Սակայն պետք չէ ասել, թե գործը կհասնի պատերազի, երկկողմանի հարաբերություններն խզմանը և փոստով հողաթափեր ուղարկվելուն: Հասկանու՞մ եք, նման բան տեղի չի ունենա: Մի քիչ կաղմկեն որոշ թեմաների շուրջ, օրինակ Ղրիմի թաթարներ, Վրաստանի կամ Պանկինսկի կիրճի շուրջ, ապա այդ շրջանը կանցնի նորից կլինեն համատեղ ծրագրեր և ամեն ինչ կհանդարտվի: Հիմա Թուրքիայում լարված իրավիճակ է: Ռուսաստանի հետ հարաբերություններն այս պահին այդքան էլ կարևոր չեն Անկարայի համար: Թուրքիան խնդիրներ ունի կապված Վաշինգտոնի և Մերձավոր Արևելքի հետ, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցերի հետ կապված: Դա է Թուրքիայի գլխացավանքը, որով և այն զբաղված է:
Ինչպե՞ս անել, որ Հայաստանը չվերածվի Ֆրանսիայի: Հայաստանը պետք է Ռուսաստանին, դա անվիճելի է: Մինչև վերջ ես կվիճեմ այն մարդկանց հետ, ովքեր վստահեցնում են, թե Հայաստանը պետք չէ Ռուսաստանին: Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է, այն այդքան մեծ չէ, ինչպես Մերձավոր Արևելքը, սակայն այն ցավոտ կետերից մեկն է: Պետք է ճիշտ աշխատավոճ ընտրել:
Ռուսաստանին դուր չի գալիս եվրոպացիների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Ռուսաստանին ձեռնտու էր, որ Հայաստանը փոխեց իր քաղաքական ուղին՝ միանալով Եվրասիական նախագծին: Սակայն վերջերս ԵՄ-ն կրկին հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Եվ Հայաստանին ձեռնտու է այդ իրավիճակը: Դա չի վկայում այն մասին, թե Հայաստանը վատն է և թույլ է տալիս հարաբերություններ կառուցել և՛ եվրոպական, և՛ չինական, և՛ ռուսական գործընկերների հետ: Այն երկիրը, որը նախընտրում է զարգացման միայն մեկ ուղի, դատապարտված է: Օրինակ, Եվրոպական միությունը: Ո՞ր երկիրը օգուտ քաղեց կիրառվող պատժամիջոցներից: Օրինակ, Ֆրանսիան, որը Միստրալների դիմաց գումար է ստացել, բայց չի տալիս նավերը: Այդ երկիրը զարգացման մեկ ուղի է ընտրել: Եվ ո՞վ օգուտ քաղեց այդ իրավիճակից: Ոչ ոք: Հայաստանը իրավունք ունի զարգանալ տարբեր ուղիներով, մենք Խորհրդային մությունում չենք, վերջ ի վերջո: Իսկ ես Երևանի փոխարեն ավելի ուշադիր կլինեի: Չէ՞ որ տնտեսական խնդիրները Եվրասիական միության շրջանակում այդպես արագ չեն լուծվի, դա մեկ օրվա խնդիր չէ, նրանք ավելանալու են:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …