Նախագահ Սերժ Սարգսյանն Լատվիայի հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հայաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը: Հանդիպման ընթացքում նախագահն իր երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար: Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Смотрите также
Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»
On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …