Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Անգելա Մերկելի հետ — Rusarminfo
Воскресенье , 12 июля 2026
amru
Главная / Без рубрики / Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Անգելա Մերկելի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Անգելա Մերկելի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն Լատվիայի հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հայաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը: Հանդիպման ընթացքում նախագահն իր երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար: Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …