Վիդեո – Page 3 – Rusarminfo
Sunday , June 14 2026
amru
Home / Վիդեո (page 3)

Վիդեո

Արցախի արտգործնախարար․ Հայկական սկզբունքը ստիպեց Միշելին ու Կլաարին մտափոխվել Տեսանյութ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն այն մասին, որ առանց Արցախի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Բաբայանն ասել է, որ տարբեր երկրներ ունեն իրենց շահերը տարբեր հարցերի, այդ թվում՝ …

կարդալ »

Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը միջնորդները համարում են ապակառուցողական քայլ․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել է հայկական կողմի՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը բարձրացնելու նպատակահարմարությունը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ եթե 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո դեռ հնարավորէր բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, ապա …

կարդալ »

Հայաստանի արբանյակի առաջին նկարը կարող է տխրեցրել ատկատային գեներալներին

Հայկական առաջին արբանյակի մասին պետք էր ասել կամ լավը, կամ՝ ոչինչ, ինչն էլ կլիներ առողջ հասարակության ճշմարիտ էպիկրիզը։ Բայց ստացանք այն, ինչը սովորաբար լինում է հիվանդ էլիտաներում, որտեղ երկրի հաջողության երաշխավորը ոչ թե բանականությունն է, այլ չարությունն ու մաղձը։ Լավ, ենթադրենք մաղձը կարելի է չափել, անգամ գտնել դրա կուտակման ինչ …

կարդալ »

Վրաստանը ճանապարհ է կառուցում, որ չկորցնի Հայաստանը․ վրացագետ Տեսանյութ

Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններում առկա որոշ տարաձայնությունների։ Նա դրանցից առանձնացրել է , մասնավորապես, Վրաստանի տարածքով հայկական բեռնափոխադրումների պարբերաբար առաջացող խափանումները։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում վրացագետը չի բացառել, որ Հայաստանի նախագահի Վրաստան կատարած առաջին այցելությունը միտված է եղել նաև նրան, որ ամառվա ակտիվ շրջանում որոշակի …

կարդալ »

Եթե Հայաստանում նստեն ու սպասեն, չեն կարողանա օգտվել նոր հնարավորություններից․ փորձագետ Տեսանյութ

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է Ոկրաինական դեպքերով պայմանավորված համաշխարհային զարգացումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում, «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում փորձագետն ասել է, որ այդ զարգացումները կարող են որոշակի սպառնալիք ներկայացնել Հայաստանի պարենային անվտանգության հարցում։ Սակայն նա նշել է, որ կոնկրետ ցորենի մատակարարման …

կարդալ »

Հայաստանի հյուսիսում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել Տեսանյութ

Հունիսի 1-ին ժամը 15-16-ի միջակայքում Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում ուժին կարկուտ է տեղացել։ Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղում կարկտահատիկները եղել են մինչև հավկիթի մեծության։ Լեռնանցք գյուղի բնակիչներից մեկը համացանցում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է կարկտահատիկների մեծությունը։ Նա նաև նշել է, որ կարկուտը լուրջ վնասներ է պատճառել գյուղի ցանքատարածություններին ու այգիներին։ …

կարդալ »

Հայաստանում կան աշխատատեղեր Սփյուռքի հայրենակիցների համար․ Սինանյան Տեսանյութ

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է սփյուռքի հայերի՝ Հայաստան ներգաղթելու հետ կապված խնդիրները։ ՌՈՒՍԱՐՄԻՖՈ-ի եթերում՝ «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում Սինանյանը, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում առկա աշխատաշուկային, որը նրա կարծիքով կարող է խթան հանդիսանալ ներգաղթի համար։ «Այսօր, եթե նկատել եք, մեր քաղաքի ռեստորաններում, կաֆեներում, առաքիչների կազմում, …

կարդալ »

Ռուսաստանից ժամանածներն առաջիկայում կմնան Հայաստանում. Սինանյան Տեսանյութ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է Հայաստան ժամանած Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կարգավիճակի հարցը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Սինանյանը նշել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին հենց ուկրաինական փաստաթղթերով այդ երկրի 6000 քաղաքացիներ են Հայաստան մուտք գործել, սակայն հնարավոր է, որ ևս 6000 քաղաքացի …

կարդալ »

Բրյուսելի և Մոսկվայի «Բաքվի մրցավազքում» հայկական կարմիր գիծ է պետք. Խալաթյան Տեսանյութ

Քաղաքագետ Հայկ Խալաթյանը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Խալաթյանը նշել է, որ Մինսկի խումբը դադարել է աշխատել, և փաստորեն այժմ բանակցությունների երկու ձևաչափ կա․ մեկը վարում է Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ Եվրոմիությունը։ Խալաթյանը նշել է, որ …

կարդալ »

Ժողովրդավարության հուղարկավորությունը Հայաստանում չեղարկվում է

Եվ այսպես․ մեկամսյա անհնազանդության շեմին Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը արտահերթ նիստի հայտ է ներկայացնում, արդեն ոչ հրաժարականի օրակարգով, որը կարելի է նաև կարդալ որպես հումանիտար միջանցքի պահանջ՝ վերադառնալ խորհրդարան՝ ելման դիրքեր, ինչն էլ հավանաբար նշանակում է, որ ինչ որ կողմի հաջողվել է դուրս բերել հայ-ադրբեջանական անորոշությունը պատային վիճակից, այդ վիճակում հայտնվելու …

կարդալ »