Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի արբանյակի առաջին նկարը կարող է տխրեցրել ատկատային գեներալներին

Հայաստանի արբանյակի առաջին նկարը կարող է տխրեցրել ատկատային գեներալներին

Հայկական առաջին արբանյակի մասին պետք էր ասել կամ լավը, կամ՝ ոչինչ, ինչն էլ կլիներ առողջ հասարակության ճշմարիտ էպիկրիզը։ Բայց ստացանք այն, ինչը սովորաբար լինում է հիվանդ էլիտաներում, որտեղ երկրի հաջողության երաշխավորը ոչ թե բանականությունն է, այլ չարությունն ու մաղձը։ Լավ, ենթադրենք մաղձը կարելի է չափել, անգամ գտնել դրա կուտակման ինչ որ հիմքեր, բա հիմարության հետ ինչպես վարվել՝ թե արբանյակն այս իշխանությունը ձեռք է բերել ընդդիմությանը հետապնդելու նպատակով, և դա ասում է հանրային քվեից օգտվող պատգամավորը։ Բարոյակա՞ն է ծաղրել մի բան, որը թեկուզ մի քանի տոկոսով ավելացնում է քո զինվորի ապահովությունը․ չնշեմ հայկական ռելիեֆի կառավարման արբանյակային մյուս հնարավորությունները։ Երևի կարիք չկար հանրայնացնել տիեզերական պետության հավակնությունը, ինչպես սխալ էր հրապարակելը 2019 թվականի պետբյուջեի միլիարդանոց ավելցուկը՝ երկիրը հոշոտող ատկատի կոնվեյերը կանգնեցնելուց հետո։ Նման բաները, ինչպես տեսաք, չեն ներվում։ Հիմա հերթը արբանյակինն է, որի առաջին տիեզերական լուսանկարը, որպես պատկերավոր նվաճում, կարող է լինել այն գեներալի ապարանքը, որը վաճառվել է պետությանը ռազմական բյուջեի հաշվին, հետո նույն բյուջեի միջոցներով ձեռք բերվել որպես գեներալին նվիրատվություն։ Այ հենց այդ լուսանկարն է համարժեք հայկական առաջին արբանյակի մասին պատգամավորի տարածած տխմարությանը, համ էլ՝ կհամոզվեք, արբանյակ ունենալն է ճիշտ, թե արբանյակի փոխարեն ատկատի գեներալական այդպիսի թռիչքներ․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …